Քեմբրիջի համալսարանի գիտնականները ալկոհոլի օգտագործման չափաբաժնի մեծացումը կապել են սպիրտային խմիչքների համար նախատեսված բաժակների տարողունակության մեծացման հետ: Ինչպես նշում են մասնագետները՝ վերջին տասնամյակներում նման կախվածությունը զգալիորեն մեծացել է: Այդ մասին տեղեկացնում է sundaynews.info-ն:

Նախագծի հեղինակների խոսքերով՝ վերջին ժամանակներում գավաթների տարողունակությունը աստիճանաբար մեծացել է:

«300 տարվա ընթացքում գինու համար նախատեսված բաժակների միջին տարողունակությունն անընդհատ մեծացել է և դարձել մոտավորապես 7 անգամ ավելի մեծ: Գավաթի միջին տարողունակությունը 2016-2017 թվականներին հասել է 449 միլիլիտրի»,- տեղեկացրել են հետազոտողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել