Armsport.am-ը գրում է.

Թուրինի «Յուվենտուսի» միանգամից երկու ֆուտբոլիստների մասնակցությունը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային վերջին տուրի` հունական «Օլիմպիակոսի» հետ խաղում հարցականի տակ է,- գրում է «Football Italia»-ն:

Խոսքը դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի և կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի մասին է: Չնայած, որ երկուսն էլ ընդգրկված են թիմի հայտացուցակում, դեռ պարզ չէ նրանց մասնակցությունն այդ խաղում:

Այդ մասին պատմել է «ծեր սինյորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

«Իգուաինը կխաղա: Նա ֆիզիկապես պատրաստ է այդ խաղին: Հասանելի կլինի նաև Մանջուկիչը, իսկ Բուֆոնի և Պյանիչի հարցում կան խնդիրներ: Մենք կգնահատենք նրանց մարզավիճակը և որոշում կընդունենք»,- ասել է Ալեգրին:

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր` դեկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել