Tert.am-ը գրում է.

Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, 2018թ. պետական բյուջեի վերաբերյալ առաջարկություններ է արել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա հերքեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի ներկայացրած բոլոր առաջարկները:

«Առաջարկներ անելու ժամկետը վաղուց լրացել է, մենք առաջարկություններ արել ենք: Բայց բյուջեի ամփոփաթերթիկը դեռևս չի ներկայացվել, երբ այն լինի՝ կտեսնեք, կհամոզվեք այլ բանում: Մամուլի շատ բան կարող են գրել և դրա տակ տեսնել բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Ձեր ասած հրապարակումը հենց այդպիսին է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել