Tert.am-ը գրում է.

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի մասին ռուսական որոշ փորձագետների գնահատականները՝ «տրոյական ձի», «Ռուսաստանի կին», ըստ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի, ՌԴ պաշտոնական շրջանակների տեսակետ չեն։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում կա քաղքենի խավ, և միայն քաղքենիության մակարդակով կարելի է նման գնահատականներ տալ։ «Այստեղ կա մեր իշխանությունների մեղքը, որովհետև, եթե դու քաղաքական վերնախավին հայտնել ես, տեղյակ ես պահել քո գործողությունների վերաբերյալ՝ որպես դաշնակից երկիր, հաշվի չես առել, որ այնտեղ կա հասարակություն, որն այլ կերպ է ընկալել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

-Պարո՛ն Սարգսյան, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուսական լրատվամիջոցները Հայաստանն անվանեցին «տրոյական ձի», «Ռուսաստանի կին»: Չե՞ք կարծում, որ չափն անցան: Եվ զարմանալի չէ, որ Ռուսաստանում հայերի միությունն է դատապարտում այդ հայտարարությունները, իսկ առավել ծայրահեղական տրամադրություն ունեցողները, օրինակ՝ Վարուժան Ավետիսյանը բանտից առաջարկում է Գյումրիից հանել ռուսական զորքը:

-Կարող եմ ասել, որ գործ ունենք մի երևույթի հետ, երբ տպավորություն ենք ստեղծել, որ հայերը հլու-հնազանդ կատարում են ինչ-որ մեկի կամքը, և հակառակ պարագայում, եթե հանկարծ մի ինքնուրույն քայլ է կատարվում, արդեն այդ շրջանակից դուրս ենք գալիս: Այդ հայտարարությունները, համոզված եմ, որ պաշտոնական շրջանակների տեսակետ չեն, բայց կան տարբեր խավերի ներկայացուցիչներ, որոնց որոշ առումով կարելի է քաղքենի անվանել, որովհետև միայն քաղքենիության մակարդակով կարելի է նման գնահատականներ տալ կամ այդպես մտածել: Մի քիչ ավելին ասել՝ մեծապետական, կայսերական մտածողության արգասիք:

-Մեծառուսական շովինիզմի տարրեր:

-Դա առանձին մարդկանց մոտ կարող է լինել: Ես շատ լավ գիտեմ ռուսական հասարակությունը, և կա շատ բարձր մտավորական խավ, խորիմաստ քաղաքագետներ, որոնք ամեն ինչ հասկանում են:

Բայց կան նման դիլետանտներ, որոնք կարող են իրենց ինչ ասես թույլ տալ՝ համարելով, որ իրենք… իրենց թվում է, երևի, որ Պուտինն իրենք են: Կան տարբեր մոտեցումներ, բայց ես կարծում եմ, որ այստեղ կա մեր իշխանությունների մեղքը, որովհետև, եթե դու քաղաքական վերնախավին հայտնել ես, տեղյակ ես պահել քո գործողությունների վերաբերյալ որպես դաշնակից երկիր, հաշվի չես առել, որ այնտեղ կա հասարակություն, որը այլ կերպ է ընկալել: Եկեք պատկերացրեք ռուսաստանցի շարքային քաղաքացու, որը սովոր է լսել, որ Հայաստանն ամենահավատարիմ դաշնակիցն է…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել