Մեզ բոլորիս է ծանոթ բնակարաններում անկոչ հյուրերի հայտնվելը, տվյալ դեպքում՝ այնպիսի հյուրերի, ինչպիսիք են խավարասերները, մրջյունները, փայտոջիլները։ Նրանք միակ տեսակները չեն միջատային գերդաստաններից, որոնք հանդիպում են մեր բնակարաններում։ Այցելությունը բաց չեն թողնում նաև միքանիոտանի փոքրիկ տարատեսակ միջատիկները։ Այդուհանդերձ, նույնիսկ լավ ախտահանումը չի երաշխավորում նրանց հավերժ անհետացումը։

Եվ քանի որ նրանցից վեջնական ազատվել հնարավոր չէ, կարելի է գոնե նրանց լավ ճանաչել։ Ըստ ուսումնասիրությունների՝ բնակարանաբնակ միջատների տեսակները հասնում են 10-ի, որոնցից հիմնականում հանդիպում են ճանճերը, մրջյունները, սարդերը, խավարասերները։ Հյուսիսային Կառոլինայում գիտնականները այցելություն կատարեցին բոլոր բնակարաններ և այդչափ մեծաքանակ սենյակներից միայն 5-ում չհայտնաբերեցին միջատներ։ Մնացած բոլոր բնակարաններում միջատներն ունեին իրենց ստեղծած անկյունները։

Այդ բազմաքանակ միջատների միայն փոքր մասն էր հասել սենյակ պատերի կամ շենքի հիմքի միջոցով։ Մնացածին իրենց հետ բերել էին բնակիչները՝ հագուստի, կոշիկի, ծաղիկների և նմանատիպ իրերի միջոցով։ Նույնիսկ մաքրությունն ու ախտահանումը չեն ստիպել նրանց լիովին վերանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել