ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ մեկնարկել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը: 

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում և գիշերային ժամերին` չսպասելով լուսաբացին:
 
Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները աշխատելու են հատուկ ռեժիմով:
 
Ձմեռային տարեշրջանի ամբողջ ընթացքում նախարարության պաշտոնական կայքում և ԶԼՄ-ներով պարբերաբար լրատվություն կտրամադրվի ՀՀ միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ, իսկ եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կավելանա: 
 
Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա:
 
Նախարարությունը վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել