Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը կարող է հեռանալ իր թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ֆուտբոլիստը գոհ չէ քիչ խաղաժամանակից և ցանկանում է փոխել ակումբը, որպեսզի ավելի հաճախ խաղա և պահի ԱԱ-2018 ուղևորվելու շանսերը:

«Mirror»-ը հայտնում է, որ անցած տարվա հունվարին «Լիվերպուլը« հրաժարվել է Սթարիջին վարձակալությամբ տրամադրել ՊՍԺ-ին, բայց այս ձմեռ գուցե ընդառաջի ֆուտբոլիստի ցանկությանը: 

Այդուհանդերձ, անձամբ Սթարիջը հույս ունի, որ ղեկավարությունն իրատեսական գումար կնշի, որը չի վախենցի պոտենցիալ գնորդներին:

Անգլիական Պրեմիեր-լիգայի ընթացիկ մրցաշրջանում Դանիել Սթարիջը 8 հանդիպման է մասնակցել, դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել