Դեռ երեխա ժամանակ մեզ ասում են, որ մեղուներն ու օձերը վտանգավոր են, սակայն կան նաև այնպիսի կենդանիներ, որոնց վտանգավորության մասին մենք չենք էլ պատկերացնում։ Այդ կենդանիները արտաքնապես շատ գեղեցիկ ու անվնաս են, սակայն հերիք է մոտենալ կամ դիպչել դրանց և հետևանքները կարող են նույնիսկ մահացու լինել։

BlogNews –ը Ձեզ համար գտել է 5 կենդանիներ, որոնք չափազանց անվնաս տեսք ունեն, սակայն կարող են սպանել Ձեզ։

Դանդաղաշարժ լորիս


Դանդաղաշարժ լորիսի ձաքը կարող է հուզել նույնիսկ ամենաանսիրտ մարդկանց, սակայն նարնց արմունկներում առկա տոքսինը կարող է շատ վտանգավոր լինել նույնիսկ հասուն մարդու համար։ Վտանգի դեպքում լորիսը կարողանում է այդ տոքսինը հավաքել բերանում և կծելու միջոցով ներարկել այն։ Տոքսինը անտանելի ցավեր է առացանում և նույնիսկ կարող է մահվան պատճառ դառնալ՝ եթե ժամանակին բուժօգնության չստանաք։

Սագ


Բոլոր մարդիկ մտածում են, որ սագերը բարի և անվնաս կենդանիներ են, սակայն դա ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ։ Իրականում սագերը շատ ագրեսի և վտանգավոր են՝ հատկապես ձվադրման շրջանում։ Իսկ նրանց ատամների վրա եղած մանրեները չափազանց վնասակար են մարդկանց համար և կարող են լուրջ ու նույնիսկ անուղղելի վնաս պատճառել։

Բադակտուց


Բադակտուցը յուրահատուկ է ոչ միայն իր տեսքի, այլև թաթերի վրայի թունավոր ժանիքների պատճառով։ Դրանց թույնը մահացու չէ առողջ, կազմավորված մարդու համար, սակայն կարող է այնպիսի ցավեր առաջացնել, որ մարդն անշարժանա և նույնիսկ գիտակցությունը կորցնի։

Կապույտ, օղակավոր ութոտնուկ


Այս գեղեցիկ կենդանում կարելի է հանդիպել Խաղաղ և հնդկական օվկիանոսների մերձափնյա շրջաններում։ Դրանց կծածը աննշան հետք է թողնում և սովորաբար անցվա է, ինչի պատճառով էլ շատ մարդիկ նույնիեսկ չեն նկատում, որ իրենց խայթել են։ Իսկ խայթոցից կարճ ժամանակ անց մարդու մոտ պարալիզացվում են բոլոր մկանային համակարը, ինչի հետևանքով ինքնուրույն շնչելն անհնար է դառնում։ Այս կենդանու թույնի դեմ հակաթույն դեռևս չի հայտնաբերվել։

Թունավոր գորտեր


Թունավոր գորտերը  սովորաբար չափազանց փոքրիկ են լինում և ունենում են գեղեցիկ տեսք։ Սակայն նրանց վառ գունավորումը թույնի առկայության ազադանշան է։ Դրանցից շատերի թույնի դեմ հակաթույն դեռևս չի հայտնաբերվել, իսկ թունավորումը կատարվում է դիպչման միջոցով։ Նման գորտերի հետ նույնիսկ աննշան շփումը կարող է մահացու լինել կազմավորված և առողջ մարդու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել