40-ամյա անգլուհի Ֆիոնա Գոուլդը պայքարում է իր որդու՝ Անչիի համար, ով ծնվել է առանց աչքերի։ Կինն իր ամուսնու՝ Ստիվի և դստեր՝ Ալբայի հետ անհամբերությամբ սպասել է ընտանիքի համալրմանը, սակայն հղիության 32-րդ շաբաթում բժիշկները նրանց հայտնել են, որ երեխան աչքեր չունի, գրում է Daily Mail-ը։

Անոֆտալմը (ակնախնձորի թերզարգացածություն) հանդիպում է 250 հազարից մեկ դեպքում։ Դա տեղի է ունեցել նաև Անչի անունով փոքրիկի հետ։ Տեսողությունից բացի, տղան խնդիրներ ունի նաև ականջների ու որովայնի հետ, նա չի կարողանում նաև ինքնուրույն պահել պարանոցը։

Ավստրալացի բժիշկերի խորհրդով տղայի ակնախոռոչներում հատուկ գելային իմպլանտներ են տեղադրվել, որոնցով փոքրիկը կանցկացնի առաջիկա 10 տարին։

Չնայած առօրյա հոգսի ծանրությանը՝ Ֆիոնան զգում է, որ Անչին օգնել է իրեն սովորել ապրել յուրաքանչյուր օրը։

Խնդրին արձագանքել են ամերիկացի մասնագետներն ու առաջարկել տղայի մոտ 10 տարի անց տեղադրել բիոնիկական աչքեր։ Argus II համակարգը դեռևս գտնվում է մշակման փուլում։ Այն նախատեսում են թողարկել միայն 2019 թվականին։

Նման համակարգն արժի 230 հազար դոլար։ Ֆիոնային հաջողվել է 2 օրում հավաքել 10 հազար դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել