«2009 թվականից, երբ Ֆրանսիայում հայտնաբերվել են հնագույն դինոզավրերի մնացորդներ, արշավախմբերի անդամները փորձել են պարզել՝ արդյոք հայտնաբերված կենդանիներն ամենախոշորն են հայնաբերվածներից: Սակայն 2010-2012 թթ. պեղումները երկրի այլ շրջաններում հնարավորություն են տվել հայտնաբերել ուրիշ, ավելի խոշոր կենդանու հետքեր»,- հայտնում է EurekAlert-ը: Գիտնականները նշում են, որ հին կենդանուն պատկանող հետքերը ձգվել են ավելի քան 150 մ:

Լիոնի համալսարանի լաբորատորիայի գիտնականները նշում են, որ հին դինոզավրը ժամանակակից Ֆրանսիայի տարածքում տեղաշարժվել է մոտ 150 մլն տարի առաջ, դրա չափերը համեմատելի են եղել բազմաբնակարան շենքի հետ. երկարությունը եղել է առնվազն 35 մ, քաշը՝ առնվազն 35 տոննա:

Առայժմ տեղեկություններ չկան՝ հին դինոզավրը մսակեր է եղել, թե բուսակեր: Դինոզավրի ոտնաթաթի չափը եղել է 94-105 սմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել