Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Մոսկվա քաղաքի Կուլովա փողոցի բնակիչ՝ 47-ամյա Վյաչեսլավ Խորշիկյանի հաղորդման փաստով։

Ժամը 03։00-ի սահմաններում Վ. Խորշիկյանը Սևանի Ոստիկանություն հայտնել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 19։10-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իր կողմից վարձակալած Toyota Prado մակնիշի 01 VM 404 համարանիշի ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, ներսից գողացել են իր ընկերոջ՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Սերգեյ Զույևին պատկանող կաշվե պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար, հիմնականում ՌԴ ռուբլի, տարբեր տեսակի փաստաթղթեր և Nokia տեսակի բջջային հեռախոս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել