Ingredients
- թխվածքաբլիթ - 18 հատ (Սավոյարդի)
- կաթ - 300 մլ
- ձվի դեղնուց - 5 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- շաքարավազ - 200 գր
- ժելատին - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- կարագ - 1 թ/գդ
Պատրաստման եղանակ
- Ժելատինը լցնում ենք սառը ջրի մեջ, մինչև ուռչի: 150 գր շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք:
Կաթի մեջ լցնում ենք վանիլինը և եռացնում: Այնուհետև կաթը կամաց-կամաց լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ և խառնում: Դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում ժելատինը և խառնելը չդադարեցնելով եռացնում: - Սերուցքը լավ հարում ենք և լցնում մեր ստացված կրեմի մեջ:
- 50 գր շաքարավազը ու ջուրը եռացնում ենք, թխվածքաբլիթները տոգորում ստացված օշարակի մեջ և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ:
- Մեջը լցնում ենք կրեմն ու Շարլոտկան 4 ժամով տեղափոխում սառնարան:
Ձևամանի տակն ընկղմում ենք տաք ջրի մեջ, ինչի շնորհիվ Շարլոտկան հեշտությամբ դուրս է գալիս:
Պատրաստեցինք համեղ Շարլոտկա , որը ցանկության դեպքում կարող ենք զարդարել կակաոյով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել