Գաղտնիք չէ, որ հայտնի մարդկանցից ոչ բոլորն են գերազանցիկներ եղել, և շատերը նույնիսկ դպրոցը չեն ավարտել։ Սակայն այդ փաստը բնավ չի անդրադարձել այդ մարդկանց ճակատագրի վրա։ Ընդհակառակը, նրանք մեծ հաջողությունների են հասել իրենց ոլորտներում։

Ռոբերտ Դաունի կրտսերը դադարեցրել էր դպրոցի ուսումը հանուն դերասանական կարիերայի։ Նա թմրադեղերից կախվածության մեջ էր ընկել, սակայն կարողացել է բուժվել։

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը ուսումը թողել էր 16 տարեկանում։ Նա շատ վատ էր սովորում, և դպրոցի տնօրենը ասել էր, որ Ռիչարդը կա՛մ կդառնա միլիոնատեր, կա՛մ էլ ողջ կյանքը կանցկացնի բանտում։

Ուսումը դպրոցում թողնելուց հետո երգչուհի Շերը պարուհի էր աշխատում երկրորդական ակումբներում։ Չնայած այն բանին, որ Շերը վատ չէր սովորում, նա թողել էր ուսումը հանուն բեմի։

Բրազիլացի մոդել Ժիզել Բյունդխենը ուսումը թողել էր 14 տարեկանում։ Հետագայում նա դարձավ աշխարում ամենաշատ վարձատրվող մոդելներից մեկը։

Աշխարահռչակ Քվենտին Տարանտինոն ուսումը դպրոցում դադարեցնելուց հետո սկսել էր զբաղվել սցենարական աշխատանքով։

Չառլի Շինին դպրոցից ուղղակի դուրս էին շպրտել վատ պահվածքի համար։

Ռայան Գոսլինգը ֆիլմերում սկսել էր նկարահանվել դեռ 12 տարեկանից։ Դա էր պատճառը, որ նա թողեց դպրոցը։

Ջոնի Դեպն ուսումը դադարեցրել էր 16 տարեկանում։ Նա պատրաստվում էր դառնալ ռոք երաժիշտ։ Երկու շաբաթ անց նա վերադարձել էր դպրոց, սակայն տնօրենը նրան համոզել էր, որ մարդ իր երազանքին պիտի հետևի։

Ջիմ Քերին թողել էր ուսումը Կանադայում, որպեսզի Հոլիվուդում դերասանի կարիերա սկսի։

Ալ Պաչինոն 17 տարեկանում դադարեցրել էր ուսումը, հեռացել էր տնից և մինչ դերասան դառնալը փորձել էր տարբեր մասնագիտություններ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել