168.am-ը գրում է

Շվեդ պարուհի եւ դերասանուհի Ալիսյա Վիկանդերը նկարահանվել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան կրուիզային հավաքածուի գովազդում: Այդ մասին հաղորդվում է բրենդի նոյեմբերի 8-ի մամուլի տեղեկագրում:

Գովազդային արշավի նկարահանումները կատարվել են Իբիցայում: Դերասանուհին դիզայներ Կանսա Յամամոտոյի կողմից ստեղծված վառ պրինետով շորտերով, նախշազարդ կարճ կիսաշրջազգեստով եւ բիկինի-լողազգեստով ծովի եւ ժայռոտ կղզիների ֆոնին կեցվածք է ընդունել տան կրեատիվ տնօրեն Նիկոլա Գեսկիերի բեսթսելլեր-պայուսակներով: Նկարահանման հեղինակը դարձել է նորաձեւության հայտնի լուսանկարիչ Պատրիկ Շեմարշելիեն:

Ալիսյա Վիկանդերը շվեդ պարուհի է եւ դերասանուհի: Նա «Օսկար» է ստացել «Աղջիկը Դանիայից» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեների դերի համար: Վիկանդերը Լարա Քրոֆթի նոր գլխավոր դերակատարն է Tomb Raider («Դամբարանների կողոպտիչը») ֆրանշիզայում:

Louis Vuitton-ը նորաձեւության ընկերություն է, որը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկներ եւ ճամփորդական պայուսակներ պատրաստող վարպետ Լուի Վյուիտոնի կողմից: Ընկերությունը մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Մտնում է LVMH միջազգային հոլդինգի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել