«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը Vog.am-ի համար նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում: Մոդելը դարձել է այդ շապիկի հերոսուհին, որի խորագիրն է «Գարնանային աղջիկ»:
Նշենք, որ 2021 թվականին Tert.am Life-ի հետ զրույցում մոդելը նշել էր, որ սա իր համար հոբի է:
«Մոդելինգն ի սկզբանե ինձ համար հոբբի է եղել, ես ապագա քաղաքագետ եմ, ստանում եմ բարձրագույն կրթություն: Հնարավոր է՝ կոպիտ հնչի, բայց ես երբևէ մոդելինգով շատ հետաքրքրված չեմ եղել: Ինչին ցանկանում էի հասնել այս ոլորտում, արդեն հասել եմ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ գեղեցկուհիների և մոդելների միջև մեծ տարբերություն կա: Մոդելը ցույց է տալիս հագուստը, Գեղեցկուհին՝ իրեն: Գեղեցկության մրցույթներն այնքան էլ կապ չունեն մոդելային բիզնեսի հետ: Իհարկե, եթե աղջիկը ցանկություն ունի, շարունակում է իր գործունեությունն այդ ասպարեզում: Կարծում եմ՝ Գեղեցկուհիների նպատակն ամբողջ աշխարհին ժպիտներ պարգևելն է»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել