Տղամարդիկ կարող են երեխաներ լույս աշխարհ բերել «արդեն վաղը»։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Վերարտադրողական բժշկության ամերիկյան միության ղեկավար Ռիչարդ Փոլսոնը։ Նրա խոսքով՝ դա հնարավոր կդառնա շնորհիվ տրանսպլանտոլոգիայի հաջողությունների։ Մոտ ապագայում արգանդի փոխպատվաստաման հնարավորությունը հասանելի կլինի ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար։

«Դուք կարող եք դա անել արդեն վաղը։ Կան որոշակի դժվարություններ, սակայն ես չեմ տեսնում որևէ լուրջ խնդիր, որը կարող է այդ ընթացակարգն անհնարին դարձնել»,- ասել է բժիշկը։

Փոլսոնը վստահություն է հայտնել, որ նման վիրահատությունը կարող է մեծ պահանջարկ ունենալ, քանի որ աշխարհում աճում է տրանսգենդերների թիվը։

Բժիշկը նշել է, որ տղամարդիկ ստիպված կլինեն երեխաներ լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով։ Իսկ հղիությունը բարեհաջող անցկացնելու համար պետք է անցնեն հորմոնալ թերապիայի կուրս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել