Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ 1 017 դիտորդներով:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 24 տեղական զանգվածային լրատվության միջոցի 275 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել