«Տրանսպորտում տարեցներին տեղը զիջելու սովորությունը պետք է վերանայվի»,- այս մասին ասվում է բրիտանացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է British Medical Journal ամսագրում:

«Երկու անգամ մտածեք նախքան ավտոբուսում տարիքով մեծ մարդուն տեղը զիջելը: Մի քանի կանգառ կանգնելը շատ լավ ֆիզիկական վարժություն է»,- նշում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Մույր Գրեյը:

Ուսումնասիրության արդյունքներով՝ պարբերական ֆիզիկական վարժությունները տարեցներին կօգնեն պահպանել առողջական վիճակը և իրենց 10 տարով ավելի երիտասարդ զգալ:

Գիտնականները նաև տարեցներին խորհուրդ են տալիս ավելի շատ շարժվել, օրական անվազն 10 րոպե քայլել, վերելակի փոխարեն սանդուղքով բարձրանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել