Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, իրաքյան ուժերը ներխուժեցին Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքը, որը գտնվում է իրաքյան քրդերի վերահսկողության տակ, և շատ կարճ ժամանակամիջոցում վերահսկողության տակ առան այն: Ակնհայտ է, որ իրաքյան բանակն իր ուժերով չէր կարող հաջողությամբ իրականացնել այդ ռազմագործողությունը, և դրան մասնակից են դարձել Իրանի հատուկ ռազմական նշանակության ուժերը՝ այսպիսով պատասխանելով Իսրայելին, որ Իրանն իր քթի տակ չի հանդուրժի անկախ Քրդական պետություն: Մի բան ակնհայտ է, որ այս ռազմական ակցիան բերելու է նոր արյունալի հակամարտության, և քրդերն իրենց անկախության ճանապարհին դեռ լուրջ փորձություններ պետք է հաղթահարեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել