Armsport.am-ը գրում է.
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին մասնակցել են նաև օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը և 2017 թվականի «Միսս Հայաստան» Լիլի Սարգսյանը:
Մարզումներն, ինչպես միշտ, անցկացվել են այսօր առավոտյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին կից տարածքում:
Հիշեցնենք` 2016 թվականի հոկտեմբերից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Կյանքը՝ սպորտի ռիթմով» անվճար առավոտյան մասսայական մարզումներ:
Ծրագիրը նախատեսված է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից:
Համացանցում արդեն լուսանկարներ են տարածվել առավոտյան մարզումներից.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել