Միայնությունը վնաս է հասցնում առողջությանը և ազդում կյանքի տևողության վրա ոչ պակաս, քան քրոնիկ հիվանդությունները։ Նման եզրակացության են եկել բրիտանացի բժիշկները։ Նրանց գնահատականներով՝ միայնությունից տառապում է ոչ պակաս, քան 1 մլն մարդ։

«Ըստ վիճակագրության՝ միայնությունը 50 տոկոսով բարձրացնում է վաղաժամ մահվան ռիսկը»,- հայտնում է The Guardian-ը։ Առաջին հերթին խոսքը թոշակառուների մասին է, ովքեր մնացել են առանց կողակցի։ Նրանք մյուսներից առավել հաճախ տառապում են դիաբետով, հիպերտոնիայով և դեպրեսիայով։

Մասնագետները եկել են եզրահանգման, որ սոցիալական մեկուսացվածությունն ու միայնությունն առողջության ու բարեկցության վրա ազդեցության տեսակետից նման են քրոնիկ երկարատև հիվանդություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել