Միայնությունը 50%-ով բարձրացնում է վաղաժամ մահվան ռիսկը. բրիտանացի բժիշկներ


17:00 , 13 հոկտեմբեր, 2017

Միայնությունը վնաս է հասցնում առողջությանը և ազդում կյանքի տևողության վրա ոչ պակաս, քան քրոնիկ հիվանդությունները։ Նման եզրակացության են եկել բրիտանացի բժիշկները։ Նրանց գնահատականներով՝ միայնությունից տառապում է ոչ պակաս, քան 1 մլն մարդ։

«Ըստ վիճակագրության՝ միայնությունը 50 տոկոսով բարձրացնում է վաղաժամ մահվան ռիսկը»,- հայտնում է The Guardian-ը։ Առաջին հերթին խոսքը թոշակառուների մասին է, ովքեր մնացել են առանց կողակցի։ Նրանք մյուսներից առավել հաճախ տառապում են դիաբետով, հիպերտոնիայով և դեպրեսիայով։

Մասնագետները եկել են եզրահանգման, որ սոցիալական մեկուսացվածությունն ու միայնությունն առողջության ու բարեկցության վրա ազդեցության տեսակետից նման են քրոնիկ երկարատև հիվանդություններին։