Անտարկտիդայում՝ Ադելում, գտնվող 40.000 պինգվիններից բաղկացած գաղութն ընթացիկ տարում աղետ է վերապրել սերունդ տալու առումով։ Սովից գործնականում սատկել են բոլոր ճուտիկները, միայն երկուսին է հաջողվել ողջ մնալ։

Աղետի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը։ Եղանակի փոփոխման պատճառով ծնողները ստիպված են եղել սնունդ փնտրել այլ վայրում՝ ներկա սերնդին թողնելով քաղցած վիճակում։

Պինգվինները համարվում են մոլորակի ամենատոկուն էակներից մեկը։ Սակայն ներկայումս նրանք իրենց մաշկի վրա զգում են գլոբալ տաքացման սարսափելի հետևանքները, և կենդանապաշտպանները փորձում են ուշադրություն հրավիրել տվյալ խնդրի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել