Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ցանկացած նորմալ, ժողովրդավարական երկրում տարբեր քաղաքական գործիչներ ու կուսակցություններ տարբեր գործընթացների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր ընկալումներ։

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչ վերաբերում է քաղաքական ջախջախումներին. սա ևս ընկալումների հարց է՝ մի կուսակցության համար համապետական ընտրություններում 50 տոկոս հավաքելը կամ Երևանի ընտրություններում 70 տոկոս հավաքելը կարող է համարվել համեստ հաջողություն, իսկ մեկ այլ կուսակցության համար 5 կամ 7 տոկոս հավաքելը կարող է լինել ջախջախիչ հաղթանակ»,-ասաց նա՝անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե իրենց 7 հոգանոց խմբակցությունը ջախջախեց խորհրդարանական  մեծամասնությանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել