13-ամյա Ջորդան Բրաունը՝ Փենսիլվանիայից, դարձավ ԱՄՆ ամենաերիտասարդ հանցագործը, ով դատապարտվեց ցմահ ազատազրկման առանց վաղաժամ ազատման իրավունքի։ Նրան դատապարտեցին երկակի սպանության համար։ 11 տարեկան հասակում նա կրակել ու սպանել է իր հոր ընկերուհուն, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ 2 երեխաների մայր 26 տարեկան Կենզին տեղում մահացավ, նրա 3-րդ երեխայի կյանքը նույնպես չհաջողվեց փրկել։ Դեպքը տեղի է ունեցել 2009-ի փետրվարին։

Դատական գործընթացը տևել է գրեթե 2 տարի։ Այդ ընթացքում անչափահաս հանցագործին շատերը պաշտպանեցին՝ պնդելով, որ պետք է մեղմացնել պատիժը։ Սակայն դատավորը որոշում է, որ իր արարքի համար տղան պետք է լիարժեք պատասխան տա ու դատավճիռ է կայացնում, ըստ որի՝ նա պատժվում է օրենքի ողջ խստությամբ։ Փենսիլվանիայում օրենքը թույլ է տալիս քրեական պատասխանատվության ենթարկել երեխաներին սկսած 10 տարեկանից։

дело джордана брауна

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ տղան շատ սառնասիրտ է գործել։ Առավոտյան դպրոց գնալիս նա վերցրել է փոքր տրամաչափի որսորդական հրացանը, մտել ամուսինների սենյակ ու խաղաղ քնած կնոջը կրակել ծոծրակից։ Դրանից հետո ազատվել է զենքից ու ասես բան էլ չի եղել, գնացել է դպրոց։

Քննիչները պարզել են նաև, թե ինչու է տղան նման քայլի դիմել։ Նրա բախտը չի բերել հենց ամենասկզբից։ Դեռևս նորածին ժամանակ մայրը նրանից հրաժարվել է, ու տղային մեծացրել է հայրը։ Ու հանկարծ հոր կյանքում կին է հայտնվում, ով իր տուն է բերում ևս 2 երեխայի՝ աղջիկների։ Իսկ հետո պարզվում է, որ խորթ մայրը մի երեխայի էլ սպասում է։ Ամբողջ ժամանակ միակը եղած Ջորդանի համար դա մեծ սթրես էր։ Դատարանին զարմացրել է այն փաստը, որ անչափահաս տղան, ում հասակն անգամ չէր հասնում մեղադրյալի աթոռին, ողջ գործընթացի ժամանակ սառնասիրտ ու լռելյայն նստել է ու ոչ մի անգամ զղջման խոսք չի ասել։ 

история джордана брауна [

Տղայի հարազատները համաձայնել են դատավճռի հետ ու չեն վիճարկելու այն։ Միայն հայրն է հարցազրույցում ասել,  որ նա շատ փոքր էր՝ հասկանալու համար, թե ինչ սարսափելի բան է անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել