Մամուլը և երկրպագուները սիրավեպ են վերագրում դերասաններ Քեյթ Ուինսլեթին և Լեոնարդո Դի Կապրիոյին, սակայն երկուսն էլ հերքում են, որ իրենց մեջ ավելին կա, քան ընկերությունը: Ամերիկյան Glamour պարբերականին տված հարցազրույցում Քեյթ Ուինսլեթն անկեղծորեն պատմել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ ընկերության մասին:

Ուինսլեթի և Դի Կապրիոյի ընկերությունը ծնվել է 1996 թ. Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ուինսլեթը նշում է, որ Դի Կապրիոյի հետ իր ընկերությանը նույնիսկ ընկերուհիներն են նախանձում: «Թեկուզ ուրիշների համար նա սեքս-խորհրդանիշ է, բայց ինձ համար նա պարզապես հին հիմարիկ Լեոն է»,- կատակել է Քեյթը:

«Ես Աստծուն շնորհակալ եմ Լեոյի հետ ընկերության համար: Այդպիսի ընկերությունն իսկապես հազվագյուտ է, հատկապես Հոլիվուդում: Մենք գրեթե ընտանիք ենք, ես նրան շատ եմ գնահատում»,- ասել է Քեյթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել