Հայաստանում 1997-2001 թվականների հասարակական տրանսպորտի լուսանկարներն արդեն զարդարում են Փարիզում հայտնի շվեյցարացի դիզայներ և Artis ապրանքանիշի սեփականատեր Ալբերտ Կրայմլերի նորաձևության տան պատերը:

The Telegraph-ի հետ զրույցում Ալբերտ Կրայմլերը՝ արվեստի գործերի գնահատողն ու հավաքորդը, պատմել է, թե ինչպես են ստեղծվել գերմանացի լուսանկարիչ Ուրսուլա Շուլց Դորնբուրգի լուսանկարները: «Նա ճամփորդել է Հայաստանով և լուսանկարել 46 տարբեր ավտոբուսային կանգառներ՝ մարդկանցով և առանց»,- պատմել է Ալբերտ Կրայմլերը:

2004 թվականին արված՝ Փարաքարում ավտոբուսային կանգառում կնոջ և երեխայի Ուրսուլա Շուլց Դորնբուրգի լուսանկարը 2016 թվականին կանադական Aimia-2016-ին արժանացել է գլխավոր մրցանակի:

Նկատենք, որ Artis նորաձևության ապրանքանիշի գնահատողներից են նաև Անջելինա Ջոլին, Ամալ Քլունին, Մոնակոյի իշխանուհին, Սառա Ջեսիկա Փարքերը, նույնիսկ Քոնդոլիզա Ռայսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել