Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Քուրդիստանի անկախության հարաքվեի հարցով վրդովմունքը չի մարում: Այսօր նա դարձյալ անդրադարձել է այդ խնդրին՝ հայտարարելով, որ «Բարզանիի ղեկավարությունն ինքն իրեն գցել է կրակը»:

Ինչպես տեղեկացնում է Aydinlik-ը՝ Էրդողանը հայտարարել է, որ Հյուսիսային իրաքում ծագած խնդիրը որքան էլ տխրեցնող է, սակայն, նրա պնդմամբ, չկա այնպիսի հարց, որից գլուխ կհանեն:

Բացի այդ, Էրդողանը քննադատել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին անկախության վերաբերյալ հարցը հարևանների ու Բաղդադի հետ չքննարկելու համար։

«Դու մեզ հետ խոսեցի՞ր, Իրանի հետ խոսեցի՞ր, դաշնային պետության հետ խոսեցի՞ր: Ինչպե՞ս ես այսպիսի քայլ կատարում», - ասել է Էրդողանը:

«Հյուսիսային Իրաքում նստած՝ ամեն ինչ ունես. փող ունես, նավթ ունես, հանգիստ նստիր տեղդ», - դիմել է Էրդողանը Բարզանիին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել