Ադրբեջանում նախաքննություն է սկսվել Ֆիզուլի Թանիրվերդիևի նկատմամբ, որը ֆիկտիվ «Ադրբեջանի Լաչինի վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետն է»։ Բանն այն է, որ վերջինս իր ֆեյսբուքյան էջում բացահայտ կողմ է արտահայտվել Իրաքի Քրդստանում անկախության հանրաքվեի անցկացմանը, տարածել, այսպես կոչված, «Մեծ Քրդստանի» քարտեզներից, իսկ ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Թանիրվերդիևն աջակցում է նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»։ 
Թեմայի՝ հրապարակային դաշտում արծարծվելուց անմիջապես հետո նշված անձի ֆեյսբուքյան էջից հեռացվել են խնդրահարույց գրառումներն ու լուսանկարները՝ փոխարենը թողնելով Ի․ Ալիևի հետ ունեցած համատեղ լուսանկարները:

Image may contain: 4 people, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել