Armenpress.am-ը գրում է.

Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր ենթարկվել Կատարի օգտին լրտեսություն կատարելու համար:

Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Հաղորդվում է, որ դատարանը չի բավարարել մեղադրյալի բողոքարկումը և ցմահ ազատազրկման վճիռ է կայացրել, որը Եգիպտոսում հավասար է 25 տարվան:

2013 թվականի գարնանը Եգիպտոսի մայրաքաղաքում ընթացել են բազմահազարանոց ցույցեր՝ պահանջելով այն ժամանակվա նախագահի՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից մեկի՝ Մուրսիի հրաժարականը: Մի քանի աﬕս անց՝ 2013 թվականի հունիսի 30-ին զինվորականները նրան հեռացրին երկրի ղեկավարի պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել