Operativ.am-ը գրում է

Անգլիայի Բանկը £10-ի (ֆունտ ստերլինգ) արժողությամբ թղթադրամներ կթողարկի, որոնց վրա պատկերաված կլինի բրիտանուհի  գրող Ջեյն Օսթինը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:

Ինչպես հայտնի է դարձել` տպագրվել է արդեն 1 միլիարդ թղթադրամ:

«Նոր 10 ստերլինգանոցը պոլիմերային է, ինչը ավելի անվտանգ է և մաքուր: Ինչպես նաև թղթադրամի վրա շոշափելի մասնիկներ կլինեն, որոնք կօգնեն կույր մարդկանց »,- հայտարարել են Անգլիայի Բանկից:

Անգլիացի կարգավորողը նշել է, որ այդ թղթադրամները դժվար կլինի կեղծել նոր սիմվոլների շնորհիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել