Operativ.am-ը գրում է․

42-ամյա Անջելինա Ջոլին հերթական անկեղծ հարցազրույցն է տվել, որում պատմել է նաև ամուսնալուծության մասին և թե որքան դժվար է ամեն ինչ սկսել զրոյից ուժեղ և ինքնաբավ կնոջ համար: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:

Դերասանուհին պատմել է, որ 9 ամսվա ընթացքում նա և երեխաներն ապրել են Բրեդ Փիթի առանձնատանը: Այդ ժամանակ Ջոլին որոշեց՝ լքել նոր տունը, թե ոչ:

«Ինձ համար պահանջվեց մի քանի ամիս, որպեսզի հասկանամ՝ արդյոք պետք է ես դա անեմ, թե՞ ոչ: Միշտ պետք է լինի այլ բազա, պետք է լինի ուրիշ տուն»,- նշել է նա:

Ջոլին նաև խոստովանել է, որ տեղափոխությունը շատ դժվար է եղել իր և երեխաների համար:

«Դա ընդհանրապես հեշտ չէ: Դա շատ-շատ դժվար է: Շատ ցավոտ իրավիճակ է, իսկ ես պարզապես ուզում եմ, որ իմ ընտանիքն առողջ լինի»,- ասել է Անջելինան: Այժմ, նրա խոսքով, երեխաներն ավելի լավ են սկսում զգալ իրենց:

Դերասանուհին խոստովանել է, որ իր նոր ֆիլմն է երևի դրդել ամուսնալուծության մտքին: Նկարահանումների ժամանակ նա հաճախ էր մտածում, որ ընտանիքի անդամները պետք է մտահոգ լինեն միմյանց համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել