Yerkir.am-ը գրում է.

Օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդես կգան հայտարարությամբ, որ ցանկացած կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է դրվի տարածքների ամբողջականության սկզբունքը:

Խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք սա նշանակում է ղարաբաղյան հակամարտության հարցում Վրաստանի մոտեցման փոփոխություն: Պատգամավորը նշեց. սա նշանակում է Վրաստանի մոտեցումների շարունակականություն:

«Գոնե օսական և աբխազական պատերազմներից հետո, ես չեմ հիշում որևէ մի դեպք, երբ միջազգային որևէ հարթակում՝ առավել ևս ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում կամ ընդհանրապես ՄԱԿ-ի մարմիններում, Վրաստանը հետևի որևէ այլ սկզբունքի՝ քան տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության հռչակումն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ և այդ համատեքստում Ադրբեջանի Մոլդովայի նաև Ուկրաինայի և հնարավոր այլ դաշնակից պետությունների հետ հնարավոր քայլեր է ձեռնարկում Վրաստանը: Նրա կարծիքով՝ դա օրինաչափ է:

«Իմ պատկերացմամբ, սրանով պետք չէ չափել հայ-վրացական հարաբերությունների նրբություններն ու կարևորությունը»,- ընդգծեց նա: Նա ընդգծց, որ մենք պետք է ընդունենք իրերն այնպես ինչպես կա:

«Վրաստանը պետություն է, որտեղ միջազգային հարթակներում խոսում է իր տարածքային կորուստների մասին, հետևաբար այդ սկզբունքն իրենց համար գերակայություն է»,- ասաց նա, ապա հավելեց, որ դա չի ազդում մեր դիրքորոշման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել