«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փոխնախարարի 2 թափուր հաստիք կա: ԱԺ ընտրություններից հետո թափուր է պատգամավոր դարձած Ջեմմա Բաղդասարյանի հաստիքը, իսկ հուլիսին փոխնախարարի պաշտոնից ազատվել է վարչապետի նախկին օգնական Աշոտ Մարգարյանը:
 
Մեր աղբյուրները հայտնում են, որ այդ հաստիքների համար որևէ թեկնածուի անուն չի շրջանառվում, և շատ հնարավոր է՝ դրանք կրճատվեն: Առավել ևս, երբ առաջիկայում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ, որոնցից անմասն չի մնա նաև Սոցապնախարարությունը: Այժմ Արտեմ Ասատրյանը 2 տեղակալ ունի՝ Արայիկ Պետրոսյանը և Շամամ Հարությունյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել