Մեղրը լիարժեք սուպերմթերք է: Այն կանխում է քաղցկեղի զարգացումը և սրտի հիվանդությունները, ինչպես նաև նվազեցնում է խոցերի և աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ:

Մեղրը պարունակում է էնզիմ, ինչի շնորհիվ ունի հակասնկային և հակաբակտերիալ ազդեցություն` կապված ջրածնի պերօքսիդի արտադրման հետ: Այն վերականգնում է հյուսվածքները այրվածքների դեպքում:

Մեղրը նաև բարելավում է մարզիկների ցուցանիշները: Դեռևս հին օլիմպիականները մեղրը և չոր թուզը օգտագործում էին որպես էներգետիկ խառնուրդ: Մեղրը ծանրաբեռնվածություններից հետո իրոք կրճատում է վերականգնման ժամանակը:

Գիշերային հազը և կոկորդի գրգռվածությունը պակասեցնում է ընդամենը 1 գդալ մեղրը: Չնայած մեղրը քաղցր է և պարունակում է պարզ շաքարներ, այնուամենայնիվ, դրականորեն է ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրա: Միաժամանակ մեղրի մեջ կարելի է գտնել նաև օգտակար բակտերիաներ: Ստացվում է, որ մեղրը գերազանց պրոբիոտիկ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել