Ամերիկացի գիտնականները 3 տարի անցկացրել են տարբեր չափերի երկնային մարմինների հետազոտություն: Արդյունքում նրանք հաշվել են ավելի քան 3 մլն օբյեկտ, որոնք նման են «Չելյաբինսկի երկնաքարին»:

«2013-ին «Չելյաբինսկի երկնաքարի» անկումը Երկրի վրա մոլորակի բնակիչներին անտարբեր չի թողել: Ամերիկացի գիտնականների խումբը Վիկտոր Բլանկոյի տիեզերական աստղադիտակի օգնությամբ ամբողջ 3 տարի փնտրել են տիեզերական մարմիններ, որոնք տեսականորեն կարող են սպառնալ Երկրին:

Գիտնականները ուսումնասիրել են 10 մետրից 1 կմ դիամետրով մարմիններ: Հետազոտության հեղինակները ընդգծել են, որ այդպիսի փորձը առաջինն է աշխարհում՝ հիմնված դիտարկումների վրա:

Ստացված արդյունքները զարմացրել են աստղագետներին: Պարզվել է, որ օբյեկտների մոտ 90%-ը 10-20 մետր է, որոնք չափազանց նման են «Չելյաբինսկի երկնաքարին»: Ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 3,5 մլն տիեզերական մարմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել