Հարգելի պրն. Արզումանյան, Ձեզ ենք դիմում Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում հայկական համայնքների անունից՝ ակնկալելով անհապաղ պարզաբանում տալ տիրող իրավիճակին:
Հանդիսանալով հայկական համայնքների ակտիվ անդամներ, վեց տարի շարունակ սերտ կապերի մեջ ենք եղել դեսպանության աշխատակազմի և մեծարգո պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ:
Վեց տարիների ընթացքում պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ միասին հիմնել և կառուցել ենք հզոր համայքներ, հայկական դպրոցներ, ծխական խորհուրդ, կազմակերպել բազմաթիվ հայանպաստ միջոցառումներ:
Զրոյից հիմնել և խորացրել ենք դանիական, նորվեգիական երկկողմ կապերը` մշակույթի, առողջապահության, դիվանագիտության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:
Այս ամենը մեզ հաջողվեց շնորհիվ վստահության, սերտ և միասնական բարոյական աշխատանքի:
Մեծարգո Հրաչյա Աղաջանյանին բազմիցս հաջողվեց մեզ բոլորիս միավորել և մոբիլիզացնել ընդհանուր նպատակի շուրջ:
Այսօր մեզ բոլորիս հրավերներ են ուղարկվել ՀՀ անկախության տոնի առթիվ: Հրաչյա Աղաջանյանի հիմնած ավանդույթները պահպանվում են` հայկական դեսպանատունը դարձյալ հանդիսանում է մեր հավաքատեղին, հույս ունենք կպահպանվեն նաև համայնքի հետ աշխատելաոճն ու վստահության գործոնը:
Մեզ համար մեծ անակնկալ և վրդովմունք է հանդիսանում հայկական մամուլում տարածվող հերյուրանքները կապված մեր հարգարժան պրն. Հրաչյա Աղաջանյանի հետ:
Մենք այս ամենի վրա աչք փակել չենք կարող: Չէ որ շնորհիվ բարոյական օրենքների պահպանման և վստահության գործոնի է ստեղծվել այն ամենը, ինչ մենք ունենք ներկա պահին:
Համայնքի վրդովմունքն ենք Ձեզ հայտնում և ԱԿՆԿԱԼՈՒՄ պրն. Հրաչյա Աղաջանյանի անունը վարկաբեկող  չհաջողված փորձի պարզաբանումը:
Հարգանքով՝
Դանիայի Թագավորության և Նորվեգիայի Թագավորության հայկական համայքների ներկայացուցիչներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել