Ռոբերտ Դե Նիրոյին անվանել են 2017 թվականի ամերիկյան հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող դերասան։ Արտիստը 775 հազար դոլար է ստացել Amazon ստուդիայի սերիալի էպիզոդի համար, որը դեռևս անվանում չի ստացել՝ գրում է Variety-ն։

Երկրորդ տեղում է Մարկ Հերմոնը՝ «Ծովային ոստիկանություն» սերիալի դերասանը։ Մեկ սերիայի համար նա աշխատել է 525 հազար դոլար։

Երրորդ հորիզոնականը կիսում են «Գահերի խաղի» աստղեր Էմիլիա Կլարկը, Նիկոլայ Քոսթեր-Վալդաուն, Փիթեր Դինկլեյջը, Քիթ Հարինգթոնը և Լինա Հիդին, ինչպես նաև Քևին Քոսթները («Յելլոուսթոն») և Քևին Սպեյսին («Խաղաքարտե տնակ»)։ Յուրաքանչյուրի աշխատավարձը մեկ սերիայի համար կազմել է 500 հազար դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել