Twitter միկրոբլոգների ցանցի nke_ise կեղծանվամբ օգտատերը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել, թե ինչպես է հեղուկ օճառի «խելացի» դոզատորը հրաժարվում սպասարկել սևամորթին։ Սարքն առանց խափանման աշխատում է, երբ դրան սպիտակ ձեռք է մոտենում։

«Եթե հանկարծ Ձեզ մոտ խնդիրներ լինեն՝ կապված ըմբռնման հետ, թե որքան կարևոր է բազմազանությունը IT ոլորտում և դրա ազդեցությունը հանրության վրա, պարզապես դիտեք այս տեսանյութը»,- ասվում է տեսանյութին կից մեկնաբանությունում։

Տեսանյութը մեկ օրում հավաքել է ավելի քան 100 հազար լայք և ավելի քան 80 հազար ռեթվիթ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել