ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն 3 օր է, ինչ արձակուրդում է:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու:

Թերթը, միաժամանակ, հիշեցնում է. «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին և խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն էր եղել, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել