Հանրապետությունում 2017 թվականի հունվար-հունիս ամիսների դրությամբ մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմում է 2312 դեպք:

Ազգային վիճակագրական ծառայության  տվյալներով` այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 189 դեպքով:

Եթե նախորդ տարի հունվար-հունիսին գրանցվել էր սպանության 39 դեպք, ապա այս տարի այդ թիվը 25 կամ 14 դեպքով պակաս է:

Նախորդ տարվա համեմատ նվազում է նկատվում նաև սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության և ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել