«Գազպրոմ-մեդիա հոլդինգ» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ТНТ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2017» 8-րդ ազգային մրցանակի դափնեկիրը:
 
Ինչպես նշում է Rusarminfo-ն, մրցանակաբաշխությունն անցկացվել է հուլիսի 6-ին Մոսկվայում: Արթուր Ջանիբեկյանն արդեն չորրորդ անգամ է դառնում այս մրցանակի դափնեկիրը:
 
Մրցանակին հայազգի գործարարն արժանացել է «սուբհոլդինգի արդյունավետ կառավարման և զարգացման, ինչպես նաև ժամանցային ու հումորային բովանդակություն ստեղծելու ասպարեզում ակնառու նվաճումների համար»:
 
90 հավակնորդից լավագույն թոփ-մենեջերներին 4 փուլով ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի և մրցանակաբաշխության քաղաքական խորհրդի անդամները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել