Նարնջի թարմ քամած հյութն օգնում է շոգով պայմանավորված վատ ինքնազգացողության, գլխապտույտի և սրտխառնոցի դեպքում: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ հղում անելով ուկրաինացի հայտնի բժիշկ Վիկտորյա Սավիցկայային:

Շոգին շատ կարևոր է թույլ չտալ օրգանիզմի ջրազրկում, դրա համար, շոգին չսպասելով, պետք է օրվա ընթացքում մաքուր ջուր խմել, ցանկալի է՝ հանքային, առանց գազի:

«Երբ աշխատավայրում օրվա կեսին ուժեղ հոգնածություն և քնկոտություն եք զգում, շատ հնարավոր է, որ օրգանիզմը պարզապես ջրի պակաս ունի: Իդեալական նորման օրական 2,5-3 լ է ուժեղ շոգին: Ավելի շատ խմելը կարող է վտանգավոր լինել երիկամների հետ կապված խնդիրների դեպքում, քանի որ դրանք կարող են չմշակել այդքան հեղուկը»,- ասում է բժիշկը:

Շոգին խորհուրդ է տրվում հրաժարվել թեյից և սուրճից, քաղցր ըմպելիքներից, առավել ևս՝ ալկոհոլից: Կան մի շարք ըմպելիքներ, որոնք կլավացնեն ինքնազգացողությունը:

Օրինակ՝ շոգից առաջացած գլխապտույտից կազատի սառը հանքային ջրի և ցիտրուսային մրգերի հյութի խառնուրդը:

«Եթե շոգին շատ եք քրտնում, խորհուրդ է տրվում հանքային ջրին մի քանի կաթիլ կիտրոնի թարմ քամած հյութ ավելացնել: Եթե քիչ եք ուտում ախորժակի բացակայության պատճառով, կարելի է 1 բաժակ սովորական ջրին 1 պտղունց աղ ավելացնել: Շոգին ոչ պակաս օգտակար է թանը, որը հագեցնում է ոչ միայն ծարավը, այլև քաղցը: Միայն հիշեք, որ այն ուտելու ընթացքում խմել չի կարելի, դա առանձին մթերք է»,- ասում է բժիշկը:

Թանին կանաչի ավելացնելն այն ավելի օգտակար և սննդարար կդարձնի:

Շոգին նաև կարելի է թարմ հատապտուղներից ոչ քաղցր ըմպելիքներ և սառը կանաչ թեյ խմել, որը մի քանի ժամով կակտիվացնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել