Բառացիորեն մի քանի օր առաջ ես խոսում էի Ադրբեջանի վարած քաղաքականության մասին: Այն է՝ բնակավայրերի կառուցում հենց սահմանագծին: Դրա վառ ապացուցն է Չոջուկ Մարջալուն, ինչպես նաև Թարթառից դեպի հյուսիս նոր բնակավայրի կառուցումը: Հատկանշական է, որ այս բնակավայրը բազմաբնակարանային է, իսկ ավելի հատկանշական է, որ այն կառուցված է շատ խիտ, գրեթե իրար կպած բազմահարկերով: Այնպես որ, նորություն չէ, ու հեչ էլ անակնկալ չէ Ադրբեջանի այսօրվա հիստերիան: Սա մանրակրկիտ մշակված քաղաքականություն է նրանց կողմից, որպեսզի միջազգային հանրությանը ապացուցեն, թե հայերը խաղաղ բնակչության վրա են կրակում: Բերում, բնակավայրերը կառուցում են սահմանին, հետո սադրում են, ու ստացված պատասխանից տուժում է խաղաղ բնակչությունը: Այստեղ ևս մեր ԱԳՆ-ի անգործությունն եմ նկատում, քանի որ ժամանակին այս հարցը միջազգային կառույցներում չեն դնում, որ տեսեք, թե ադրբեջանցիները ինչ պրովոկացիայի են գնում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել