Operativ.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Twitter»-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ «CNN»-ի («Cable News Network») փոխարեն գրված է «FNN» («Fake News Network»): Այս մասին գրում է Life.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփի և ՌԴ-ի «կապերի» մասին հրապարակման հետ կապված պատահարից հետո հեռուստաընկերության երեք թղթակից լքել է «CNN»-ը: Հրապարակումն ավելի ուշ ջնջվել է: Ինչպես ցույց է տվել ներքին հետաքննությունը, հոդվածը հրապարակելիս խմբագրական որոշ ստանդատ օրենքներ հաշվի չէին առնվել:

Հիշեցնենք, որ սկանդալը սկսվել էր հեռուստաընկերության՝ «Թրամփի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի» մասին իբրև թե նոր հետաքննության մասին հրապարակումից հետո: Նյութում խոսվում էր ֆինանսիստ Էնթոնի Սքարամուչիի՝ Ռուսական ուղիղ ներդրումների ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հանդիպման մասին: Շուտով նյութը ջնջեցին, իսկ հեռուստաընկերությունը ստիպված եղավ ներողություն խնդրել Սկարամուչիից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել