Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետներին հաջողվել է ստեղծել առաջին ուլտրաբարակ տեսախցիկը՝ առանց օբյեկտիվի: Այդ տեխնոլոգիան կնպաստի բարակ սմարթֆոնների և այլ դիվայսների հետագա մշակմանը։

Գիտնականները նշում են, որ փորձարարական աշխատանքների ընթացքում իրենք կիրառել են ուլտրաբարակ փուլային օպտիկական ցանց, որը թույլ է տվել պատկերներ ստանալ ժամանակակից համակարգչային հաշվարկների միջոցով:

Բացի դրանից՝ նոր սարքը կարող է նմանակել ցանկացած թվային տեսախցիկի հաղորդիչը և օբյեկտիվը:

Ըստ գիտնականների՝ նոր սարքը կարող է իր տեսադաշտը կենտրոնացնել անսահմանափակ թվով իրերի վրա: Այդպիսի ուլտրաբարակ տեսախցիկները մոտ ապագայում չեն հասնի հասարակ սպառողներին, բայց շատ դրական կողմեր ունեն, օրինակ՝ աստղագետներին օգնության հարցում՝ ուլտրաբարակ աստղադիտակների ստեղծման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել