ԱՄՆ-ում ստեղծել է աշխարհում առաջին ուլտրաբարակ տեսախցիկը՝ առանց օբյեկտիվի


19:00 , 27 հունիս, 2017

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետներին հաջողվել է ստեղծել առաջին ուլտրաբարակ տեսախցիկը՝ առանց օբյեկտիվի: Այդ տեխնոլոգիան կնպաստի բարակ սմարթֆոնների և այլ դիվայսների հետագա մշակմանը։

Գիտնականները նշում են, որ փորձարարական աշխատանքների ընթացքում իրենք կիրառել են ուլտրաբարակ փուլային օպտիկական ցանց, որը թույլ է տվել պատկերներ ստանալ ժամանակակից համակարգչային հաշվարկների միջոցով:

Բացի դրանից՝ նոր սարքը կարող է նմանակել ցանկացած թվային տեսախցիկի հաղորդիչը և օբյեկտիվը:

Ըստ գիտնականների՝ նոր սարքը կարող է իր տեսադաշտը կենտրոնացնել անսահմանափակ թվով իրերի վրա: Այդպիսի ուլտրաբարակ տեսախցիկները մոտ ապագայում չեն հասնի հասարակ սպառողներին, բայց շատ դրական կողմեր ունեն, օրինակ՝ աստղագետներին օգնության հարցում՝ ուլտրաբարակ աստղադիտակների ստեղծման համար: