Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարևորագույն ֆինանսիստներից մեկին՝ Ֆավազ Մուհամեդ Ջուբեյր ար-Ռաուիին, ով իսլամիստներին օգնել է ահաբեկչություն իրականացնելու համար միջոցներ հատկացնելու հարցերում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարություն է տարածել կոալիցիայի գլխավոր շտաբը:

Նշվում է, որ նա միլիոնավոր դոլարներ է փոխանցել «Իսլամական պետության» գրոհայիններին ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ունենալով վստահելի կապեր՝ ար-Ռաուին ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներից գումարները փոխանցել է այլ երկրներ և հետո այդ երկրներում ստացել է դրանք: Նա ոչնչացվել է Սիրիայի Աբու-Քամալ քաղաքում կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել