Ներկայացնում ենք զարմանալի հին մեթոդ, որը կօգնի վերացնել անհանգստությունը, կդանդաղեցնի հաճախացած սրտխփոցը և կթուլացնի ծանր օրվանից հետո:

Ակուպունկտուրայում այս կետը կոչվում է CV 17 կամ Հանգստության օվկիանոս: Ահա թե այն ինչպես գտնել՝

  • Մատներով անցեք մինչև կրծոսկրի վերջը և շոշափեք դրա երկու մասերի մեջտեղի փոսը:
  • Այդ կետը կլինի արևահյուսակի մասում ծծապտուկների մակարդակում:

Հենց շոշափեք այդ կետը, կարելի է անցնել բուժիչ պրակտիկային՝

  • Նախ դիրք ընդունեք, որի դեպքում մեջքը կլինի ուղիղ ուղղահայաց դիրքում: Կարող է մեջքով աթոռ պետք լինել:
  • Ափերն իրար սեղմեք մատները դեպի վեր (ինչպես աղոթելիս), հետո ձեռքերի բութ մատների հետևի մասով զգուշությամբ սեղմեք CV 17 կետի կենտրոնը:

Աչքերը փակեք: Պրակտիկայի ժամանակ կարևոր է՝

  • Խորը և հանգիստ շնչել,
  • Մեջքն ուղիղ պահել,
  • Գլուխն ուղիղ պահել և թուլացած լինել:

Մեդիտացիան շարունակեք 2-3 րոպե: Դա հնարավորություն կտա նվազեցնել սրտխփոցի հաճախականությունը և կթուլացնի միտքը: Մեդիտացիայի բոլոր առավելություններն ավելի լավ զգալու համար այն արեք օրական 2-3 անգամ: Հիշեք խորը շնչելու մասին:

Այս զարմանալի մեթոդը վերացնում է սթրեսը, անհանգստությունը, ընկճախտը, քրոնիկ հոգնածությունը և հորմոնալ անհավասարակշռությունը: Այն օգտակար կլինի նաև վնասվածքներից կամ վիրահատություններից հետո առողջացման ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել