«Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանության նախապատրաստության գործը Քննչական կոմիտե­ից ուղարկվել է ՀՀ ազգա­յին անվտանգության ծա­ռայություն:
 
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց գործով մեղադրյալ Արկադի Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը: Թե ինչ պատճառով է գործը քննվում ԱԱԾ-ում, պաշտ­պանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ, դեռ պաշտոնապես պաշտպանական կողմին չեն տեղեկացրել: «Անկեղծ ասած, մեզ համար միևնույն է, թե որ քննչական մարմինը կքննի քրեական գործը: Եթե քրեադատավարական օրենքի բոլոր նորմերի պահպանմամբ քննություն կիրականացվի, ապա միևնույն է»,- ի պատասխան մեր հար­ցին՝ ասաց Ֆանյանը:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ հե­տաքրքրվեցինք, թե ինչ պատճա­ռով է գործը փոխանցվել ԱԱԾ-ին, սակայն մեր հարցին խոստացան պատասխանել ավելի ուշ:
 
Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի սպանության նախապատրաստ­ման մեջ մեղադրվում է երեք անձ. ևս մեկ անձի էլ մեղադրանք է առա­ջադրվել խմբին օժանդակելու հա­մար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել